Բաժանարար և բազմապատիկ

Տեսական մաս

Թվի բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա թիվը բաժանվում է անմնացորդ:

Բնական թվի բազմապատիկ կոչվում է այն թիվը, որը անմնացորդ բաժանվում է թվին: 

Ցանկացած բնական թիվ ունի անվերջ թվով բազմապատիկներ: 

Բնական թվի ամենափոքր բազմապատիկը հենց ինքը թիվն է:

Օրինակ

49:7=7

49-ը 7-ի բազմապատիկն է, իսկ 7-ը 49-ի բաժանարարը:

Խնդիրներ

Դուք ունեք 200 կոնֆետ, դուք պիտի բաժանեք կոնֆետները ձեր ընկերներին: Քանի՞ հնարավոր եղնակով կարելի է բաժանել կոնֆետները, որ բլորին հավասար հասնի:

73-ից փոքր քանի՞ 9-ի բազմապատիկ կա:

Ձեր ընկերը ունի 150 խնձոր, նա պիտի բաժանի խնձորները ընկերներին: Քանի՞ հնարավոր եղնակով կարելի է բաժանել խնձորները, որ բլորին հավասար հասնի:

Գտեք 125-ի և 500-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը

4, 5, 7, 8, 9, 11, 12, 14, 16 թվերից որոնք են 4-ի բազմապատիկ և 24-ի բաժանարար:

Դպրոցում հեռավար ուսուցման են 250 սովորող: Քանի՞ եղանակով նրանց կարելի է բաժանել նրանց դասրանների միջև, որ դասարաններում հավասար քանակով հեռավար սովորողներ:

Գտեք 48-ի և 6-ի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը:

12, 14, 15, 17, 20, 24, 26, 28, 32 ո՞ր թվերն են 4-ի բազմպատիկ:

Գտեք 11 թվի առաջին հինգ բազմապատիկները:

Խանութում կա 100 թխվածքաբլիթ: Թխվածքաբլիթները վաճառում են տուփերով: Քանի հնարավոր եղանակով կարելի է թխվածքաբլիթները բաժանել տուփերով, եթե տւփերում հավասար քանակությամբ թխվածքաբլիթ կա:

Leave a comment