0

30.11.2017

  1. Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ էր, որքան՝ աջ գրպանում։ Ես ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ գրպանս։ Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավելի եղավ, քան ձախ գրպանում։

200

  1. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

157

  1. Փորձիր կռահել, թե ինչ թիվ պետք է գրել դատարկ վանդակում։

34

  1. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 4 ուղևոր և բարձրացան 6 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 3 ուղևոր, իջան 5 ուղևոր, երրորդ կանգառում իջան 6 ուղևոր և բարձրացան 2 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 19 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

23

  1. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստացվի ամենամեծ եռանիշ թիվը:

10

  1. Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ:5 ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է 40, 15, 35,10 և 45 րոպե:Ամենաքիչը որքան ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5 ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի վրայից,երբ այն արդեն պատրաստ է:

80

  1. Ի՞նչ թիվ կստացվի, երբ 20172017 թիվը բաժանենք 2017-ի վրա:

20172017: 2017=10001

  1. Գրքի համար վճարել են 1000 դրամ և էլի գրքի արժեքի կեսը: Ի՞նչ արժի գիրքը:

2000դրամ

  1. Կեսը հավասար է նրա մեկ երկրորդին: Այդ ի՞նչ թիվ է:

Ցանկացած թվի կեսը հավասար է նրա մեկ երկրորդին:

  1. Արդյոք հնարավո՞ր է լուցկու 3 հատիկից ստանալ վեց՝ առանց դրանք կտրելու: Պատասխանդ հիմնավորիր:

Հնարավոր է: Լուցկիները շարել հռոմեական 6-ի տեսքով:

0

Աղվեսն ու նապաստակը

 

arakՄի օր աղվեսը որոշեց նապաստակ բռնել և ուտել: Նա նապաստակի բնի մոտ խորը փոս փորեց, որ նապաստակն ընկնի մեջը: Աղվեսը թաքնվեց թփերի ետևում և սպասեց նապաստակի դուրս գալուն: Նապաստակը բնից դուրս եկավ,թռավ փոսի վրայից և  փախավ: Այդ պահին որսորդները տեսան աղվեսին և աղվեսը փախավ: Նա այնքան արագ էր վազում, որ չնկատեց փոսը և ընկավ մեջը:Որսորդները բռնեցին նրան և մորթուց մուշտակ կարեցին:

0

29.11.2017

Առաջադրանք 1.

15 x 4 x 9 =60×9=540

146 x 32 x 11 x 16 =176×4672=822272

1458 x 234=341172

32467 x 165=5357055

108100 x 615=66481500

Առաջադրանք 2.

Գործարանը պետք է գնի 2177 կգ մետաղալար, որի մեկ կիլոգրամն արժե 311 դրամ:

Ընդամենը որքա՞ն գումար է պետք դրա համար:

Գ.-2177կգ

1կգ-311դր

Լուծում՝

2177×311=677047

Պատասխան՝677047 դրամ:

Առաջադրանք 3.

Ըստ օրինաչափության՝ տրված թվերից հետո գրիր ևս 3 թիվ:

ա) 1, 2, 4, 8, 16, 32

բ) 7, 14, 21, 28, 35, 42

Առաջադրանք 4. Գրքից՝

65648

Լուծում

Ա)150:3=50

50-10=40

50+18=68

50-8=42

Պատ.`I-40, II-68, III-42 ուսանող

Բ)540:3=180

180-35=145

180+20=200

180+15=195

Պատ.`I-145, II-200, III-195 պարկ

0

Նոյեմբերի քսանյոթին

  1. Երբևէ եղե՞լ է, որ դո՛ւ որևէ մեկին օգնես և քո արածը չգնահատվի։

Ոչ, չեմ հիշում այդպիսի դեպք:

  1. Նախադասություններնավարտի՛ր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած պետք էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ  կաթսա ճաշ տաքացնելու համար՝ այո:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց

տաքանալու համար՝ այո:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր,

որովհետև ցախը անիմաստ կայրվի:

0

Իմ աշնանային օրը

Մի օր մենք գնացինք աշնանային այգի: Այնտեղ շատ  գեղեցիկ աշուն էր, տերևները դեղնած էին և գեղեցիկ: Այգում մենք հանդիպեցինք հարսանյաց հանդեսին: Չնայած ցուրտ էր, բայց մարդիկ դրսում շատ ուրախ էին:Շատ երեխաներ էին խաղում:Մենք լավ ժամանակ անցկացրեցինք և չէինք ուզում տուն գալ: