0

Իմ գերդաստան

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ուզում եմ պատմել իմ գերդաստանի մասին․․․

Հայրական կողմից արմատներս, Մեղրիից են: Պապս ծնվել է Երեևանում, իսկ տատիկս Մեղրու շրջանի կուրիս գյուղում: Իսկ իրենց ծնողները նույն շրջանի բարձր լեռնային գյեւղերից են՝ Վանք և Շվանիձոր:

Մայրական կողմս արմատներով հույն են: Մայրիկս պատմեց այսպիսի պատմություն իր արմատների մասին. 19-րդ դարի 40-ական թվականներին Տրապիզոնից հարավ ապրում էին երկրագործ հույներ: Սակայն մի օր թուրքական կառավարությունը այլ ազգի փոքր ժողովուրդներին պարտադրեց հավատափոխ լինել: Շատերը համաձայնվեցին: Սակայն եղան ըմբոստներ, որոնք թողեցին իրենց օջախները և բռնեցին գաղթի ճանապարհը: Նրանց մեջ էր հույն ազգի Վելոնաս Խարալաապին մայրիկիս պապի պապը: Ճանրապարհին նրանք հանդիպու, են մի հայ կնոջ, որը նրանց խորրհուրդ է տալիս գնալ մի դրանտային վայր՝ Ղարաբաղ: Ես այսպես 1845 թվականին նրանք հասնում են Ղարաբաղ և մարտակերտի շրջանում հիմնեցին Մեհմանա հունական գյուղը: 1852 թվականից Վելոնաս Խարալաապին և մի շարք հույներ շահագործում էին Մեհմանայի հանքավայրերը: 1991 թվականին արցախի պատերազմից հետոշատ հույներ վերադարձան Հունաստան, բայց պապիկս իր ընտանիքի հետ մնաց Հայաստանում:

0

Գրականություն

Կարդում ենք գրաբար

Ներբեռնիր Գրաբար 1 դասագիրքը

grabar-1-in-mas

  • Կարդա Գրաբարի 1-ին գրքի ասույթները ( կրկնիր գրաբար ընթերցանության կանոնները)։
  • Կարդա «Վահագնի ծնունդը»
    Երկնէր երկին, երկնէր երկիր,
    Երկնէր եւ ծովն ծիրանի.
    Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
    Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
    Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
    Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
    Նա հուր հեր ունէր,
    Բո՛ց ունէր մօրուս,
    Եվ աչկունքն էին արեգակունք:
  • Ի՞նչ Վահագնի մասին է խոսքը։
    Վահագնը հին հայկական դիցաբանության ռազմի, քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է։
  • Տեղեկություններ գտիր Վահագնի մասին։
  • Վահագնն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը, դիցարանի երրորդ աստվածը։ Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները։ Պահպանվել է նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի ճանապարհ անվանելը, որ կոչվել է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։ Ըստ Ալիշանի՝ այս առասպելի՝ օտար ազգերի և անգամ թուրքերի մեջ մտած լինելը փաստ է։ Վերջինները ևս այդ համաստեղությունը կոչում են նույն կերպ՝ Սաման յոլու։
  • Նկարագրիր՝ ինչ գույներ պիտի օգտագործի նկարիչը այս բանաստեղծությունը նկարելու համար։
    Նկարիչը այս բանաստեղծությունը նկարելու համար պետք է օգտագործի կարմիր, ծիրանագույն և կապույտ գույները։ Պետք է կարմիր և ծիրանագույն օգտագործել, որովհետև Վահագնի ծննդյան ժամանակ շատ բոցեր կային, իսկ երկնագույնը խորհրդանշում է ծովը և ուրախությունը։
  • Փորձիր Վապագնի ծնունդը մեկնաբանել որպես այլաբանություն։
    Ես Վահագնի ծնունդը նմանացնում եմ կայծակի հետ։ Երբ կայծակը պետք է գա, ամբողջ երկինքը, ամպերը ստանում են գորշ գույներ և այդ ամենից հետո շատ տաք կայծակը խփում է։ Վահագնը հենց կայծակն է։ Նա ամպրոպի գերագույն աստվածն է։
  • Անգիր սովորիր հատվածը, ձայնագրիր։
0

Հայոց լեզու

Կարդում ենք Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գիրքը

Ասպետը և իր ձին
Ավետիք Իսահակյանը Միքայել Նալբանդյանի մասին գրում էր. «Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր, որի հոգին վաղ հասակում պաշարեց գիտությունը՝ իր ծանր հայացքով աշխարհի վրա, և ազգի դառը վիճակի գիտակցությունը ծանրացավ նրա սրտին» («Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին»)։
Իսկ Պարույր Սևակը «Անլռելի զանգակատուն» պոեմում պարսավում էր.

Ասպետությունից բոլորովին զուրկ
Ամպերն անքանակ
Գրոհ են տալիս բանակ առ բանակ
Մեն ու մենավոր արեգակի դեմ… (Ղողանջ Միջակության)

Ո՞ւմ հարցնես, որ չասի, թե ասպետը այն մարդն է, որ համատեղում է իր մեջ ազնվությունը, նվիրվածությունը, մանրուքներից վեր մնալու, վեհանձն լինելու, չարին նենգությամբ չպատասխանելու և նույնիսկ անձնազոհության գնալու հատկությունները։ Այս հիմունքով կազմված ունենք բավական թվով կայունացած արտահայտություններ՝ հեղափոխության ասպետ, սրտի ասպետ («երազած սիրո առարկա»), ասպետական դար կամ ժամանակներ, ասպետական վերաբերմունք (ցույց տալ), ասպետական քայլ (կատարել), ասպետական կեցվածք (ընդունել), իրեն ասպետի պես պահել, ասպետություն դրսևորել կամ հանդես բերել։

Ամեն մարդու ասպետ չեն հորջորջում, ինչպես որ շատ քչերին էին արժանացնում այդ կոչմանը հեռու միջնադարում, ավատապետական ու ազնվապետական Եվրոպայում, որտեղից գալիս է հիշյալ հասկացությունը՝ վերևում նշված իմաստով։ Գրում էին ասպետական երգեր ու բալլադներ, կլար նույնիսկ հատուկ գրական ժանր՝ ասպետական վեպ , որի տապանաքարը եղավ Միգուել Սերվանտես դե Սաավեդրայի «Դոն Քիշոտը»… Ու թեև միջնադարում (նաև, ավա՜ղ, այսօր) աշխարհում քիչ չեն եղել դաշույնի ու թիկնոցի ասպետներ էլ (ռուսերեն՝ рыцари плаща и кинжала), այսինքն՝ դավադիրներ, մարդուն մեջքից հարվածողներ, սակայն բոլոր դեպքերում ասպետը ասպետ է մնում։

Բայց «քարսիրտ» Ստուգաբանությունը գործ չունի բառի զգացական բովանդակության՝ ինչ-որ ասպետական իմաստների հետ և «անողոք շեշտով» հավաստում է, որ ասպետ բառացի նշանակում է… «ձիավոր», ավելի ճիշտ՝ «ձիու տեր կամ պետ»։ Կազմված է հին պարսկերենի ասպ (ա) «ձի»+ պատի «տեր, պետ» բաղադրիչներից։

-Չե՞ք հավատում,-կասի ձեզ Ստուգաբանությունը,- խնդրեմ, տեսեք. ԱՍՊանդակ «ձիու թամբից կախված ոտնակ», «ԱՍՊազեն «ձիու զենք ու զարդ. ձիավորի զենքուզարդ. զինված ձիավոր», ԱՍՊաճարակական «ձիաբուծական», ԱՍՊաստան «ձիու ախոռ» ԱՍՊախումբ «ձիավորների խումբ», ԱՍՊարեզ «ձիարձակարան՝ ձի վարժեցնելու տեղ, հրապարակ, տարածություն ընդհանրապես. հնում՝ տարածության չափ՝ 125 քայլ», փոխաբերաբար՝ «բնագավառ», ԱՍՊատակել «հեծյալներով արշավել-ավերել-թալանել»… Նույնիսկ պարսկական հատուկ անձնանվան մեջ կա՝ Դարեհ ՎշնԱՍՊ(յան)։

Եվ սրանք սոսկ մի չնչին մասն են կազմում այն 1405 բառերի, որոնք հայերենը, վկայում է Հրաչյա Աճառյանը, փոխ է առել պարսկերենից, ավելի ճիշտ՝ 960-ը միջին պարսկերենից, 445-ը՝ պարսկերենից, 11-րդ դարից հետո։Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։

  1. Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։

Ասպետը այն մարդն է, որ համատեղում է իր մեջ ազնվությունը, նվիրվածությունը, մանրուքներից վեր մնալու, վեհանձն լինելու, չարին նենգությամբ չպատասխանելու և նույնիսկ անձնազոհության գնալու հատկությունները։

2. Ի՞նչ է նշանակում՝ դաշույնի և թիկնոցի ասպետ։

Դաշույնի ու թիկնոցի ասպետ են կոչում դավադիրներին, մարդուն մեջքից հարվածողներին:

3. Ո՞ր լեզվից է փոխանցվել ասպ արմատը և ինչ է նշանակում ասպետ՝ բառացի։

Ասպ  արմատը եկել է հին պարսկերենից և բառացի նշանակում է… «ձիավոր», ավելի ճիշտ՝ «ձիու տեր կամ պետ»։

4. Բառարաններից գտիր պարսավել, հորջորջել, հավաստելտապանաքար բառերի բացատրությունը։

Պարսավել – որևէ արարքի՝ վարմունքի՝ արտահայտության համար հանդիմանական խոսքեր ասել, հանդիմանել, նախատել, պախարակել

Հորջորջել – մականվանել, վերադիր անուն դնել

Հավաստել – հավաստիությունը՝ ստուգությունը հաստատել

Տապանաքար – գերեզմանի վրա իբրև հուշարձան դրվող քար

5. Տեքստում հիշատակված հատուկ անունները առանձնացրու, տեղեկություններ գտիր նրանց մասին։

Ավետիք Իսահակյանը հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս է: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)։

Միքայել Նալբանդյանը հայ գրող և բանաստեղծ է: Նալբանդյանը «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակն է։

Պարույր Սևակը բանաստեղծ է, ծնվել է 1924 թվականի հունվարի 24ին Արարատի մարզի Չանախչի գյուղում:

Միգուել Սերվանտես դե Սաավեդրան իսպանացի աշխարհահռչակ գրող է, որը համարվում է իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։

Հրաչյա Աճառյանը ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոոգիայի, լեսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն:

6. Ներկայացրու ազնվություն, մանրուք, ձիավոր, պարսկերեն բառերի կազմությունը։

Ազնվություն – ազնվ(արմատ)+ություն(վերջածանց)

Մանրուք – մանր(արմատ)+ուք(վերջածանց)

Ձիավոր – ձի(արմատ)+ավոր(վերջածանց)

Պարսկերեն – պարս(արմատ)+երեն(վերջածանցավոր)

7. Պարզիր՝ որ հոլովով են դրված մուգ գրված բառերը և որ հոլովման են ենթարկվում դրանք։

Ասպետն – հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Ասպետը – ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Նվիրվածությունը – հայցական հոլով, ա ներքին հոլովում

Մարդու – սեռական հոլով, ու արտաքին հոլովում

Եվրոպայում – ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

Իմաստով – գործիական հոլով, ի արտաքին հոլովում

Ձիու – սեռական հոլով, ու արտաքին հոլով

8. Տեքստից գտիր 5 ածական, որոշիր՝ որակական են, թե՞ հարաբերական։

Ասպետական – հարաբերական

Ազնվապետական – հարաբերական

Զգացական – հարաբերական

Քիչ – որակական

Հին – որակական

9. Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով

Իր – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, սեռական հոլով

Նրա – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, սեռական հոլով

Ում – հարաբերական դերանուն

Այն – ցուցական դերանուն

Իրեն – անձնական հոլով, տրական հոլով, երրորդ դեմք, եզակի

Ամեն – որոշյալ դերանուն

Ինչ-որ – անորոշ դերանուն

Ձեզ – անձնական դերանուն, տրական հոլով, հոգնակի, երկրորդ դեմք

Մի – անորոշ դերանուն

Որոնք – հարաբերական դերանուն

Այն – ցուցական դերանուն

0

Հայոց լեզու

Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Վահանով

Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննվազ թափով։

(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)

Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վրևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.

զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)

(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։

Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։

Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

Առաջադրանքներ

  1. Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։
    Հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «կա՛մ վահանով, կա՛մ վահանին»
  2. Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում (ինչպե՞ս չգան)։
    Երրորդ տարբերակն այն էր,որ տղամարդիկ գային պարտված,առանց վահանի։Սակայն կանայք անընդունելի էին համարում այս տարբերակը։
  3. Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։
    Քանի որ ներկա պահին երկրում պատերազմ է,այս արտահայտությունը տեղին է բոլորի մոտ և օգտագործվում է հենց նույն իմաստով,ինչ առաջ։
  4. Տեքստից գտիր գոյականները, որոշիր՝ որ հոլովով են դրված և որ հոլովման են ենթարկվում։
  5. Տեքստից գտիր-առանձնացրու ածականները։
    խիստ
    սուր
    աննվաճ
    կենսական
    անբաժան
    անգնահատելի
    ամուր
    ամրակուռ
    նենգ
    սիրելի
    շատ
    հարազատ
    սուրբ
    մարտաշունչ
    հայրենասիրական
    թևավոր
    վճռական
    ճակատագրական
  6. Տեքստում գտիր խարդախ, ազգական, մարտ, ավանդույթ բառերի հոմանիշները։
    Խարդախ-նենգ
    ազգական-հարազատ
    մարտ-կռիվ
    ավանդույթ-սովորություն
  7. Տեքստում գտիր հնչյունափոխված բառերը, որոշիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
0

Հայոց լեզու

Բառապաշարի հարստացում. կարդում ենք Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գիրքը։


Գլխավորից ավելի մեծը կա


Գլխավոր-ը… կապիտանն է։ Սա հայերենում եվրոպական փոխառություն է՝ ռուսերենի միջնորդությամբ։ Капитан-ը կարծես թե առնված է գերմաներենից՝ Kapitän (կա՛պիտեն)=ֆրանսերեն capitane (կապիտե՛նը) = անգլերեն captain (քե՛փթըն)։ Սրանք նշանակել են «զորահրամանատար», հիմա՝ իմաստի նեղացմամբ՝ զինվորական համապատասխան աստիճանը։
Այս բոլորը ստուգաբանորեն հանգում են «գռեհիկ» լատիներեն capitaneus (կապիտանե՛ուս) ածականին, որ նշանակում էր «գլխին վերաբերող, գլխային»։ Սա էլ իր հերթին գալիս է լատիներեն caput (կա՛պուտ), սեռական՝ capitis (կա՛պիտիս) «գլուխ» բառից և ներկայացնում է այդ սեռականից կազմված մի ձև։ Ի դեպ, լատիներեն caput-ը բազմաթիվ ծիլեր է տվել աշխարհի լեզուներին. դրանցից շատերը «ծաղկում են» և հայերենում՝ կապիտալ-ից (= դրամաԳԼՈՒԽ) մինչև… շեֆ։
Սակայն եկեք չխճճվենք։
Կեպիտան-ը, ուրեմն, զինվորական միավորի գլխավորն է։
Բայց ամեն երեխա գիտե, որ նրանից մեծը կա, և աստիճանով անմիջապես բարձրը կոչվում է մայոր։
Այս բառն էլ նույն ճանապարհով է հայերենի մեջ մուտք գործել։ Եվ լատիներեն major (մայո՛ր) հենց նշանակում է «ավելի մեծ», քանի որ magnus (մա՛գնուս) «մեծ» ածականի բաղդատական աստիճանն է։ Անգլերեն major (մե՛յջըր), որ նույն ծագումն ունի, մնչև հիմա էլ «մայոր» իմաստի կողքին պահում է և «ավելի մեծ» նշանակությունը։
Ավելացնե՞մ, որ լատիներեն magnus «մեծ» ածականի գերադրականն էլ կլինի maximus (մա՛քսիմուս)՝ արական սեռի համար և maximum (մա՛քսիմում)՝ չեզոք։ Ուրեմն՝ մեր մաքսիմում-ը, որ այժմ օգտագործում ենք «առավելագույն» իմաստով, իր մայր լեզվում՝ լատիներենում, նշանակել է «մեծագույն»։

Պատասխանի՛ր հարցերին և կատարիր առաջադրանքները
Ո՞ր լեզվից է մեզ հասել մաքսիմում բառը և ինչ է նշանակում իր մայր լեզվում։
Լատիներենից

— Ո՞ր արմատից է ծագում «մաքսիմում» բառը, ինչ է նշանակել և ինչ է հիմա նշանակում։
magnus

-Լեզվական ի՞նչ իրողություն է տեղի ունենում, երբ բառի նշանակությունը ավելի
սահմանափակվում, փոքրանում է, ավելի քիչ բան է նշանակում, նաչպես կապիտանը, որ ժամանակին նշանակել է ընդհանրապես զորահրամանատար, իսկ հիմա՝ ընդամենը զինվորական հերթական աստիճան։
Բառի մաստի նեղացում է կատարվում։

-Փորձիր պարզաբանել՝ ինչ է նշանակում «գռեհիկ» բառն այս տեքստում։
Գռեհիկ բառն այս տեքստում նշանակում է խոսակցական:

-Տեքստում հոդակապով երկու բարդ բառ կա։ Գտիր դրանք։
Առավելագույն, մեծագույն

-Տեքստում երեխա, միջնորդությամբ, գերմաներենից, լատիներենում, իմաստի բառերը ո՞ր հոլովով են դրված։
Երեխա-ուղղական
Միջնորդությամբ-գործիական
Գերմաներենից-բացառական
Լատիներենում-ներգոյական
Իմաստի-սեռռական

-Գտիր չորս հարաբերական ածական։ Որոշիր այդ ածականների կազմությունը (արմատը և ածանցը)։

0

Գրականություն

«Համտեսում ենք համաշխարհային գրականություն»

Կարդա Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքը։

  • Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։
    Էկզեկուտոր- տնտեսական մասի աստիճանավոր ցարական Ռուսաստանում
    Ֆանֆարոն- սնապարծ, գլուխգովան
  • Պարզիր՝ չինովնիկի ազգանունն ի՞նչ է նշանակում ռուսերենից թարգմանած։
    Ռուսերենից թարգմանած, Չինովնիկի ազգանունը նշանակում է որդ ՝ Չերվյակով։
  • Իսկ գեներալի ազգանունն ինչ է նշանակում։
    Գեներալի ազգանունը նշանակում է բարձր և անսպասելի գոռոց։
  • Գտիր Չերվյակովին բնորոշող տողերը՝ որտեղ բարեկիրթ է, որտեղ մտահոգ է շրջապատի կարծիքի համար, որտեղ մտահոգ է կոնկրետ գեներալի կարծիքի համար, որտեղ հուսահատ է և այլն։
    Բայց այստեղ նա արդեն անհարմարություն զգաց։ Նա տեսավ, որ իր առջևը, պարտերի առաջին շարքում նստած մի ծերուկ ձեռնոցով խնամքով սրբում է իր ճաղատն ու պարանոցը և ինչ֊որ բան է քրթմնջում։ Չերվյակովը ճանաչեց ծերուկին, այդ քաղաքացիական գեներալ Բրիզժալովն էր, որ ծառայում էր հաղորդակցության ճանապարհների գերատեսչությունում։
    «Թուքս ցայտել է նրա վրա,— մտածեց Չերվյակովը։— Իմ պետը չէ, ուրիշի պետ է, բայց, այնուամենայնիվ, անհարմար է։ Ներողություն պետք է խնդրել»։
    Չերվյակովը հազաց, մարմինն առաջ մղեց ու շշնջաց գեներալի ականջին.
    ― Ներեցե՛ք, ձերդ գերազանցություն, իմ թուքը ցայտեց ձեր վրա… ինձնից անկախ։
    — Ոչինչ, ոչինչ…
    ― Ներեցեք, ի սեր աստուծո։ Ես հո… ես չէի՜ ուզում։
    — Ա՜խ, նստեցեք խնդրեմ։ Թողե՛ք լսենք։
    Չերվյակովը շփոթվեց, հիմարաբար ժպտաց ու սկսեց բեմին նայել։ Նայում էր նա, բայց այլևս երանություն չէր զգում։ Անհանգստությունն սկսել էր տանջել նրան։ Ընդմիջումին նա մոտեցավ Բրիզժալովին, մի քիչ քայլեց նրա կողքից և, երկչոտությունը հաղթահարելով, մրմնջաց.
    — Իմ թուքը ցայտեց ձեր վրա, ձերդ գերազանցություն… Ներեցե՜ք… Ախր ես… ոչ թե…
    — Ա՜խ, բավական է… Ես արդեն մոռացել էի, իսկ դուք դարձյալ նույնն եք կրկնում,— ասաց գեներալը և անհամբերությամբ շարժեց ներքևի շրթունքը։
    «Մոռացել է, իսկ աչքերում թաքցրած դժգոհություն կա,—մտածեց Չերվյակովը՝ կասկածամիտ հայացքներ գցելով գեներալի վրա։— Խոսել էլ չի ուզում։ Պետք է նրան բացատրել, որ ես բնավ չեմ ցանկացել… որ այդ՝ բնության օրենք է, ապա թե ոչ կկարծի, թե ես ցանկացել եմ թքել։ Եթե այժմ էլ չմտածի, հետո կմտածի…»
  • Ինչի՞ց մեռավ Չերվյակովը։
    Իմ կարծիքով Չերվյակովը մահածավ վախից և ամոթից։ Նա չափից դուրս քաղաքավարի էր, և վախենում էր, որ գեներալին անհարմարություն է պատճառել։ Վախենում էր, որ գեներալը նրան չի ների իր գլխին պատահաբար թքելու համար։
  • Շարադրանք գրիր Չերվյակովի կյանքի, ապրելակերպի ու մտածելակերպի մասին։
0

Հայոց լեզու

1․ Գտիր տրված նախադասություններում գոյականները. որոշիր հոլովն ու հոլովումը։
Պետրոսին հարկավոր էր մի ծածկ՝ անձրևից պատսպարվելու համար։
Նրա գրասենյակի ողջ կահ-կրասին մի խարխուլ սեղան էր։
Սենյակի անկյունում մի ավել կար, որ անգործածելի լինելու պատճառով դարձել էր սարդի բույն։ Հանկարծ մրրկաշունչ կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, շպրտվեց մի կողմ և թաղվեց գետնում։

Գոյականի հոգնակի թվի կազմությունըանհոգնական եւ անեզական գոյականներ

  1. Առանձնացրու անհոգնական գոյականները.
    Ֆիլիպիններ, գաղտնիք, մաթեմատիկա, քննություն, կաթգինի, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականությունաշակերհությունքիմիամթությունդարվինիզմբնապաշտպանություն, մարմար։
  2. Առանձնացրու եզակի և հոգնակի թվով դրված գոյականները.
    Տանուտեր
    պատկերհավաքմիտք, աղանդեր, գեղձեր, կաթնակեր, տերտեր, թթվասեր, գիրք, ջղեր, դիրք, պահվեր, համայնք, պատվեր, համայնք, քուշաններ, փառք, րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ, օրեր, անցք, բանալիներ, սրտեր, նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր, գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ։
  3. Կազմիր տրված բառերի հոգնակիները, բացատրիր, թե որ կանոնի համաձայն են կազմված.
    տեսաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ, օրինագիծ, ժանր, թագակիր, խաչքար, վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն, մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն, հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամեզր, հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք։
0

перевод

Եվ դարձյալ ծագող արևի շողերը մեծահոգաբար խաղում էին իրենց նուրբ մազափնջերով՝ իրենց հայացքով գրավելով այն ամենը, ինչ թաքնված է հորիզոնում։ Եվ նորից նա արթնացավ արևի առաջին ճառագայթներով. թագավորական բարձրացրեց իր մետաքսյա գինու գլուխը, այնքան նրբագեղ ցուցադրելով սլացիկ, աներևակայելի երկար վզին, որը զարդարված էր զմրուխտ-նիֆրիտ վզնոցով: Նրանում ամեն ինչ այնքան ներդաշնակ էր, այնքան աներևակայելի, որ նույնիսկ թվում էր, թե նա չի կարող լինել մարդու՝ պարզ այգեպանի գործ։ Նրա ոտքը՝ բալերինայի պես նազելի, հաստատուն, անշարժ։ Եվ միայն նրա կանաչավուն գանգուրները, սիրախաղով, խաղում էին առավոտյան քամու հետ՝ ակնարկելով, որ նա ձանձրանում է, և նա ավելի ուրախություն չուներ, ինչպես լսել այս հավերժ կրկնվող, երբեմն նույնիսկ ձանձրալի, իրեն ուղղված հիացմունքի խոսքերը հայցորդների կողմից , քամու, և այգեպանի: Նա վստահ էր, որ ոչ մի տեղ իրեն հավասարը չունի, և ոչինչ չի կարող գերազանցել իր կատարյալ, անարվեստ գեղեցկությանը։ Համաձայնեք, բոլորը, ովքեր նրա նման իրավիճակում էին, այլ կերպ մտածել չէին կարող։ Եթե ​​դու լինեիր նրա տեղում, և եթե քեզ ամեն օր ասեին, որ աշխարհում քեզնից ավելի գեղեցիկ չկա, չկա ավելի նիհար, ավելի էլեգանտ, ավելի մաքրասեր… դու չե՞ս հավատա այս մարդու խոսքերին: Նրան այլ ելք չէր մնում, քան այս խոսքերը գնահատել: Այդպես էլ արեց նա… Այդպես արեցին բոլորը, բոլոր վարդերը այս հիասքանչ այգում, աճեցված մի ծեր այգեպանի կողմից, ում ձեռքերը ստեղծեցին արվեստի գործ, և արևի շոյանքները և քամու հիացմունքի խոսքերը տնկված: նրանց համոզմունքը, որ աշխարհում չկա ավելի լավ վարդ, քան նա, ում նրանք տալիս են իրենց անսահման սերը:

0

English

D
1. I work at the local library for the summer.
2. We don’t go to the theatre very often.
3. Stacy is getting ready for school, so she can’t come to the phone.
4. Does Gary ever talk about his expedition to the Amazon jungle?
5. In squash, you hit a ball against a wall.
6. I read a newspaper at least once a week.
7. Do you practise the piano for two hours every day?
8. Nadine and Claire are doing quite well at the school at the moment.
9. A good friend knows when you’re upset about something.
10. How are you spelling you name?

E
1. In Monopoly, you move around the board, buying houses and hotels.
2. Do you watch this programme or can I turn the TV off?
3. Regular exercise have you to stay healthy.
4. I hold my brother’s guitar until I get a new one.
5. Does Simon always do the washing-up after lunch?
6. Do you use any sweaters in a larger siza?
7. You belong the kite right. Let me show you.
8. Dad helps to the local astronomy club.

F
One game I am loving is backgammon. You are throwing the dice and then you move you pieces around the board. It is seeming quite easy, but in fact you are needing to be quite careful. When you piece lands on one of the other person’s pieces, you are taking it off the board and you send it back to the beginning. You are winning by getting all your pieces to the end and off the board. Some people are preferring chess, but I am not understanding that game. Right now, I wait to have a game with my brother. He does his homework. I usually win, so I think he doesn’t want to play a game with me!

0

Հայոց լեզու

Առաջադրանք. 

  1. Տեքստից գտիր գոյականները, որոշիր քերականական հատկանիշները։

Թե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։

Եթե մարդը երկրակեղևը ցնցող ատոմային ռումբ է պայթեցնում, Գեան պատասխանում է երկրաշարժով։ Եթե մարդը արդյունահանում է նավթ՝ Երկրի սև ոսկին, թունավոր գոլորշիներով, որոնք հավաքվում ու հեղձուցիչ ամպ են դառնում, Երկիրը պատասխանում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա սառցադաշտերի հալչելու և ջրհեղեղի պատճառ է դառնում։

Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։

Ամպի–սեռական հոլով, ի արտաքին, հասարակ, ոչանձնանիշ, եզակի, անորոշ,
Մորեխները–հասարակ, ոչ անձնանիշ, հոգնակի, որոշյալ, ուղղական, ի արտաքին, ենթակա
Ժամանակ– հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Հարց–հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Երամների–հասարակ, ոչ անձնանիշ, հոգնակի, անորոշ, սեռական, ի արտաքին
Տեղաշարժ–հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Երևույթ–հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Մարդու– հասարակ, անձնանիշ, եզակի, անորոշ, սեռական, ու արտաքին
Աշատանքի–հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, սեռական, ի արտաքին
Տարածքներ-հասարակ, ոչ անձնանիշ, հոգնակի, անորոշ, հայցական, ի արտաքին
Կուլտուրան-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, որոշյալ, ուղղական, ի արտաքին
Միջատները-հասարակ, ոչ անձնանիշ, հոգնակի, որոշյալ, ողղական, ի արտաքին
Քանակությամբ-հասարակ, ոչ անձնանիշ,
Տեղում-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ներգոյական, ի արտաքին
Մորեխն-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, որոշյալ, ուղղական,ի արտաքին
Միջատ-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին,
Խմբով-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, գործիական, ի արտաքին
Աշարհը-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, որոշյալ, ուղղական, ի արտաքին
Փորձին-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, որոշյալ, տրական, ի արտաքին
Մարդը-հասարակ, անձնանիշ, եզակի, որոշյալ, ուղղական, ու ար2տաքին
Ռումբ-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Գեան-հատուկ, անձնանիշ, եզակի, որոշյալ, ուղղական, ի արտաքին
Երկրաշարժով-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, գործիական, ի արտաքին
Նավթ-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Երկրի-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, սեռական, ի արտաքին
Գոլոշիներով-հասարակ, ոչ անձնանիշ, հոգնակի, անորոշ, գործիական, ի արտաքին
Ամպ-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Երկիրը-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, որոշյալ, ուղղական, ի արտաքին
Ջերմաստիճանի-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, սեռական, ի արտաքին
Սառցադաշտերի-հասարակ, ոչ անձնանիշ, հոգնակի, անորոշ, սեռական, իարտաքին
Ջրհեղեղի-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, սեռական,ի արտաքին
Պատճառ-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Մոլորակը-հասաակ, ոչ անձնանիշ, եզակի, որոշյալ, ուղղական, ի արտաքին
Մարտահրավերին-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, որոշյալ, տրական, իարտաքին
Աղետ-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, ուղղական, ի արտաքին
Երկխոսություն- հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորորշ, ուղղական, ա ներքին
Մոլորակի-հասարակ, ոչ անձնանիշ, եզակի, անորոշ, սեռական, ի արտաքին

2. Կարծիք գրիր մարդու գործունեության հետևանքով էկոլոգիական աղետի մասին։