0

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Հոդված 10

1. Ազատազրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք:

2. ա/ Այն դեպքերում, երբ բացակայում են բացառիկ հանգամանքները, մեղադրյալները տեղավորվում են դատապարտյալներից առանձին և նրանց տրվում է չդատապարտված անձանց վերաբերյալ նրանց կարգավիճակին համապատասխանող առանձին ռեժիմ.

բ/ անչափահաս մեղադրյալներն առանձնացվում են չափահասներից և ամենակարճ ժամկետում հասցվում են դատարան` որոշում կայացնելու համար:

3. Պատժական համակարգով ձերբակալվածների համար նախատեսվում է ռեժիմ, որի էական նպատակը նրանց ուղղումն է և սոցիալական վերադաստիարակությունը: Անչափահաս իրավախախտողները առանձնացվում են չափահասներից, և նրանց տրվում է իրենց տարիքին ու իրավական կարգավիճակին համապատասխանող ռեժիմ:

Այս հոդվածի առաջին կետի համաձայն ազատազրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք։ Սովորաբար ազատազրկված կամ ժամանակին ազատազրկման մեջ գտնված մարդիկ ենթարկվում են ծաղրանքի, անհարգալից վերաբերմունքի և նրանց համար կյանքում լինում են որոշ սահմանափակումներ։ Սակայն լինում է նաև այս ամենի լրիվ հակառակ պատկերը։ Երբ դատապարտված անձը ճնշում է գործադրում հասարակության վրա կամ ստեղծում է վախի մթնոլորտ։

Ըստ երկրորդ կետի մեղադրյալներն ու արդեն դատապարտված անձիք տեղավորվում են առանձին տեղերում։ Նրանց համար գործում են տարբեր ռեժիմներ։ Երկրորդ հատվածը վերաբերում է անչափահաս մեղադրյալներին։ Նրանք նույնպես առանձնացվում են չափահասներից։ Կարծում եմ, որ այս կետի առկայությունը կարևոր է, քանի որ մեղադրյալները այն մարդիկ են, որոնց մեղավորությունը դեռ ապացուցված չէ, և, հնարավոր է, որ նրանք պատժվեն անհիմն։ Այսինքն տարբեր ռեժիմները առակայությունը՝ ըստ իս, կարևոր է։

Երրորդ կետը վերաբերում է պատժական համակարգով ձերբակալվածներին։ Նրանց համար գործում է առանձին ռեժիմ, որը նպատակ ունի ուղղել ձերբակալվածներին և վերադաստիարակել նրանց։

Advert

0

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Հարկադիր աշխատանքը քո ցանկությամբ աշխատանք չէ, քանի որ դու պարտավորես անել դա։ Օրինակ՝ 18-ը լրանալուց հետո չափահաս մարդը պետք է անցնի պարտադիր ծառայության և այդ ամենը ըստ ցանկության չէ։ Պարտադիր աշխատանքը այն է, որ մարդ պարտավորված է անել, բայց նրան ոչ ոք չի կարող ստիպել։

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու աշխատատեղերը`  կնքելով աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է աշխատանքները համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպության ծառայությունից: Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարման կամ պաշտոնի նշանակման համար կարող է պահանջվել որակավորման քննությունների հանձնում: Դրանց անցկացման կարգը սահմանում է գործատուն` իրավական նորմերին համապատասխան:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով: Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում` տասնութ տարին չլրացած անձինք։

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի

ա) անձը հաստատող փաստաթուղթ
բ) աշխատանքային գրքույկ և սոցիալական ապահովության քարտ կամ դրա բացակայության մասին տեղեկանք
գ) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ
դ) տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե պայմանագիրը կնքվում է այնօիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի ձևըաշխատանքների սահմանում է կառավարությունը:
ե) ծնողներից մեկի, որդեգրողի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում 14-16 տարեկան անչափահաս քաղաքացին
զ) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր

  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցմամբ աշխատողի առավելություններից մեկը այն է, երբ որ աշխատողը կնքում է պայմանագիր, դառնում է՝ օրինական աշխատող, ունենում է աշխատանքային գրքույք, որում գրանցված է լինում իր աշխատանքային տարիների փորձը, որը հիմք է հանդիսանում այլ տեղեր աշխատանքի ընդհունման հարցում։

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են

1) անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.

2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).

5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.

7) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.

8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.

9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).

10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.

11) աշխատաժամանակի ռեժիմը` աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.

12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը.

13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:

Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:

  • Աշխատանքային արձաակուրդ

Աշխատողը իր տնօրենի հետ, որոշում է իր ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը, հետո այդ արձակուրդի համար նրան գումար են տրամադրում, իսկ եթե աշխատողը նշվածից ավելի շուտ է գնում արձակուրդ՝ նրան փող չի տրամադրվում։ Արձակուրդի ընթացքում ո՛չ ոք նրան չի կարող կանչել աշխատանքի, քանի որ պայմանագրում կան՝ կետեր արձակուրդի վերաբերյալ և այդ ամենը խաղտել չի կարելի։

  • Աշխատանքից ազատում

Աշխատողը կազմում է պայմանագիր աշխատանքի ընդհունվելուց և, եթե նա խաղտում է այդ պայմանագրի կետերից՝ որևէ մեկը նրան կարող են միանգամից ազատել աշխտա

Վերոնշյալ օրենսգրքի  113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, այն է կազմակերպության լուծարման կամ արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում,  աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում, 7-րդ կետով` աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով  և 11-րդ կետով` տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:

Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:

Реклама

0

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։

    1․ Մասնակցել դպրոցի հետ կապված քննարկումներին
    2․Դասը անցկացնել իր ուզած ձևով
    3. Պատժել սովորողմերին երբ պետք է քանի որ սովորողը այլ դեպքում չի սովորի
  • Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
  • Աշխատողի իրավունքները՝
  • Պարտավոր է
  • Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
  • 1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
  • 2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
  • 3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
  • 4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
  • 5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
  • 6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
  • 7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
  • 8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
  • 9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
  • 10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման
  • 11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
  • 12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
  • 13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
  • 13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.
  • 14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
  • 2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`
  • 1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.
  • 2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
  • 3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
  • 4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.
  • 5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
  • 6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
  • 7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
  • 7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.
  • 8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.
  • 9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
  • 10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:
  • 3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:
0

Գնահատում

  • ե՞րբ եք գնահատվում
    Երբ որ պետք է բացտրել, թե ինչքան լավ է կատարված աշխատանքը:
  • ո՞վ է գնահատում
    Այն մարդը ով ցանկանում, կամ պարտավոր է ցուցաբերել իր կարծիքը կատարված աշխատանքի մասին:
  • ի՞նչն են գնահատում
    Կատարած աշխատանքը, կամ արարքները:
  • ինչպե՞ս են գնահատում
    Գնահատման շատ տարբերակներ կան բառերով, միավորներով և այլն: Օրինակ բառերով գնահատելը դա լավ և վատ բառերն են: Իսկ միավորներով մեզ գնահատում են դպրոցում 1-10