Կերակրի աղի մաքրումը

Սարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի  թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թաս: Ազդանյութեր`կերակրի  աղ, ջուր Բաժակում  լցրեցի  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեցի  ջուրը,  խառնեցի   ապակե  ձողի  միջոցով: Ստացա համսեռ խառնուրդ: Ստացված  պղտոր  հեղուկը  ֆիլտրեցի: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու  նպատակով  օգտագործեցի  չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և  պատրաստեցի ֆիլտր: Աղի  պղտոր  լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեցի  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն  ուղղեցի  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի  պատին: Ստացա անհամասեռ խարնուրդ: Ստացված  Ֆիլտրատը  լցրեցի  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը  տեղադրեցի  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեցի  ու  վառեցի  սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և  լուծույթը  տաքացրեցի: Հեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեցի  ապակե  ձողով, որ  չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանա, տաքացումը  դադարեցրեցի  ու  թողեցի  այնքան, մինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած  աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետ, որը  ձեզ  տրամադրված  էր  սկզբում:

Leave a comment