0

Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

This slideshow requires JavaScript.

Մենք դասարանով գնացել էինք  Մ. Սարյանի տուն-թանգարան: Այնտեղ տեսանք գեղեցիկ նկարներ, Մ. Սարյանի մատիտները, ներկերը: Հեռուստացույցով դիտեցինք ֆիլմ, թե ինչպես է Մ.Սարյանը նկարում ապակու վրա: Ինձ շատ դուր եկան Մ. Սարյանի <<Հեքիաթ>>, <<Եգիպտական  դիմակներ>>, Մ. Սարյանի ինքնադիմանկարը և հատկապես <<Մայիսյան ծաղիկներ>> նկարը: Շատ հետաքրքիր անցավ, ես շատ նոր բաներ իմացա Մ.Սարյանի մասին:

0

Մեղուների Ղափաման

ddum

Այգում աճում էր մի մեծ դդում: Մի օր այն այնքան էր հասել, որ ճաքեց: Մեղուներն էլ մտածեցին, որ հարմար տեղ է նեկտարը բերելու ու մեղր պատրաստելու համար: Մի քանի օրից այգեպանը ուզեց եփել դդումը ու զարմացավ, որ սյն լի է մեղրով: Ավելացրեց բրինձ ու դրեց ջեռոցը: Երեկոյան ողջ գյուղը համտեսում էր աննման Ղափաման:

0

Բնագիտական փորձեր Մայր դպրոցում

123132

Մենք գնացել էինք մայր դպրոց բնագիտական փորձեր անելու: Նկարագրեմ մի քանի փորձ, որոնք մենք արել ենք:

1. Հավերժական ծորակ` վերցնում ենք ջրով լի պլաստիկ շիշ, ասեղը տաքացնում ենք և նրանով շշի  հատակին մոտ անցք անում, երբ շիշը փակ է լինում ջուրի չի թափվում, իսկ բաց ժամանակ օդը հրում է ջուրը և այն անցքից թափվում է: Դա շատ հարմար է տանել ճամփորդության և ջուր չլինելու դեպքում դրանով լվացվել:

2. Վերցում ենք մոմ, թափանցիկ անոթ, ափսե և ջուր: Ափսեի մեջ լցնում ենք ջուր և մեջտեղը վառվող մոմ ենք դնում, ծածկում ենք անոթով: Մոմը հանգչում է, իսկ ջուրը հավաքվում է անոթի մեջ:

3. Վերցնում ենք ջրով լի բաժակ, վրան թուղթով ծածկում ենք, թուղթը ափով պահում ենք և բաժակը արագ շրջում: Տեսնեւմ ենք, որ ջուրը չի թափվում:

4. Վերցնում ենք ջրով լի տարա, ցանկալի է թափանցիկ, առանձին բաժակի մեջ լցնում ենք ներկված ջուր, բաժակը արագ շրջում ենք ջրով տարայի մեջ: Որոշ ժամանակ հետո տեսնում ենք, որ տարայի ջուրը ներկվել է, իսկ բաժակի ջուրը դարձել է թափանցիկ:

0

Ձախորդ մարդկանց հայտարարություններ

Սիրելի մարդիկ, ինչ մտածում եմ ձախողվում է, ինչ ձեռքերով եմ անում  չի ստացվում: Խնդրում եմ ասեք որտեղից ձեռք բերեմ ավելի լավ մտածող ուղեղ և ավելի հմուտ ձեռքեր:

Կոցրել եմ իմ հաջողությունը, երևի մոռացել եմ ավտոբուսում, գտնողներին խնդրում եմ զանգահարել հետևյալ հեռախոսահամրով` 093-123-456: Վա՛յ, ոնց որ հեռախոսս էլ եմ մի տեղ մոռացել: