Բնագիտական փորձեր Մայր դպրոցում

123132

Մենք գնացել էինք մայր դպրոց բնագիտական փորձեր անելու: Նկարագրեմ մի քանի փորձ, որոնք մենք արել ենք:

1. Հավերժական ծորակ` վերցնում ենք ջրով լի պլաստիկ շիշ, ասեղը տաքացնում ենք և նրանով շշի  հատակին մոտ անցք անում, երբ շիշը փակ է լինում ջուրի չի թափվում, իսկ բաց ժամանակ օդը հրում է ջուրը և այն անցքից թափվում է: Դա շատ հարմար է տանել ճամփորդության և ջուր չլինելու դեպքում դրանով լվացվել:

2. Վերցում ենք մոմ, թափանցիկ անոթ, ափսե և ջուր: Ափսեի մեջ լցնում ենք ջուր և մեջտեղը վառվող մոմ ենք դնում, ծածկում ենք անոթով: Մոմը հանգչում է, իսկ ջուրը հավաքվում է անոթի մեջ:

3. Վերցնում ենք ջրով լի բաժակ, վրան թուղթով ծածկում ենք, թուղթը ափով պահում ենք և բաժակը արագ շրջում: Տեսնեւմ ենք, որ ջուրը չի թափվում:

4. Վերցնում ենք ջրով լի տարա, ցանկալի է թափանցիկ, առանձին բաժակի մեջ լցնում ենք ներկված ջուր, բաժակը արագ շրջում ենք ջրով տարայի մեջ: Որոշ ժամանակ հետո տեսնում ենք, որ տարայի ջուրը ներկվել է, իսկ բաժակի ջուրը դարձել է թափանցիկ:

Leave a comment