0

Կինոդիտում Հայաստան կինոթատրոնում

Այսօր մենք դասարանով գնացել էինք կինոթատրոն ֆիլմ դիտելու: Նայեցինք <<Փետրավոր եռյակը>>մուլտֆիլմը: Ինձ համար ֆիլմը շատ հետաքրքիր էր և մի քիչ էլ ծիծաղելի: Ճնճղուկը ծնվել էր արագիլի բնում և կարծում էր, թե ինքն էլ է արագիլ: Նա արագիլների հետ չվեց Աֆրիկա և լավ է, որ նրանց հետ միասին տեղ հասավ: Իսկ ամենածիծաղելին այն էր, երբ թութակը դիսկո պարեց: Բոլորս շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

0

Ուսումնական ճանապարհորդություն դեպի Բջնի

This slideshow requires JavaScript.

Մենք դասարանով գնացել էինք Բջնի: Սկզբում մենք իջանք Հրազդան գետի մոտ և իմացանք, որ աջ ափին ենք գտնվում: Հետո գնացինք Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այնտեղ ընկեր Իվետան պատմեց մի լեգենդ, որի համաձայն ամրիցից դեպի եկեղեցի երկու ուղի է եղել` մեկը կաթի ուղի, մյուսը թշնամիներից փախչելու համար: Հետո պարզվել է, որ դա լեգենդ չէ, որովհետև այդ ուղիների մի մասը գտնվել է: Եկեղեցում մենք մի քանի երգ երգեցինք: Ինձ շատ դուր եկավ, ես շատ լավ ժամանակ անցկացրեցի:

0

Գաֆեսճյան կենտրոնում

This slideshow requires JavaScript.

Այսօր մենք գնացել էինք Գաֆեսճյան կենտրոն: Մեզ պատմում էին  <<Սասունցի Դավիթ>> էպոսի մասին: Հետո մեզանից ամեն մեկին ասացին, թե որ մասը նկարենք և մենք նկարեցինք: Ես նկարեցի Դավթի ձին` Քուռկիկ Ջալալին: Նկարները կպցրեցինք իրար և ստացվեց նկարազարդ գիրք: Շատ լավ և հետաքրքիր օր անցկացրեցինք:

0

Բացօթյա մաթեմատիկա

Այսօր մենք ունեցել ենք բացօթյա մաթեմատիկայի դաս: Խաղացել ենք մաթեմատիկական խաղեր: Մեր խմբից ամեն մեկը վերցրել էր երեսունվեց սմ երկարության կարմիր թել և չափել ծառերի բարձրութունը մինչև առաջին ճյուղը:Հետո նույն թելով չափեցինք աստիճանների բարձրութունը: