ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Հարկադիր աշխատանքը քո ցանկությամբ աշխատանք չէ, քանի որ դու պարտավորես անել դա։ Օրինակ՝ 18-ը լրանալուց հետո չափահաս մարդը պետք է անցնի պարտադիր ծառայության և այդ ամենը ըստ ցանկության չէ։ Պարտադիր աշխատանքը այն է, որ մարդ պարտավորված է անել, բայց նրան ոչ ոք չի կարող ստիպել։

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու աշխատատեղերը`  կնքելով աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է աշխատանքները համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպության ծառայությունից: Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարման կամ պաշտոնի նշանակման համար կարող է պահանջվել որակավորման քննությունների հանձնում: Դրանց անցկացման կարգը սահմանում է գործատուն` իրավական նորմերին համապատասխան:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով: Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում` տասնութ տարին չլրացած անձինք։

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի

ա) անձը հաստատող փաստաթուղթ
բ) աշխատանքային գրքույկ և սոցիալական ապահովության քարտ կամ դրա բացակայության մասին տեղեկանք
գ) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ
դ) տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե պայմանագիրը կնքվում է այնօիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի ձևըաշխատանքների սահմանում է կառավարությունը:
ե) ծնողներից մեկի, որդեգրողի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում 14-16 տարեկան անչափահաս քաղաքացին
զ) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր

  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցմամբ աշխատողի առավելություններից մեկը այն է, երբ որ աշխատողը կնքում է պայմանագիր, դառնում է՝ օրինական աշխատող, ունենում է աշխատանքային գրքույք, որում գրանցված է լինում իր աշխատանքային տարիների փորձը, որը հիմք է հանդիսանում այլ տեղեր աշխատանքի ընդհունման հարցում։

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են

1) անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.

2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).

5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.

7) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.

8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.

9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).

10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.

11) աշխատաժամանակի ռեժիմը` աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.

12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը.

13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:

Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:

  • Աշխատանքային արձաակուրդ

Աշխատողը իր տնօրենի հետ, որոշում է իր ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը, հետո այդ արձակուրդի համար նրան գումար են տրամադրում, իսկ եթե աշխատողը նշվածից ավելի շուտ է գնում արձակուրդ՝ նրան փող չի տրամադրվում։ Արձակուրդի ընթացքում ո՛չ ոք նրան չի կարող կանչել աշխատանքի, քանի որ պայմանագրում կան՝ կետեր արձակուրդի վերաբերյալ և այդ ամենը խաղտել չի կարելի։

  • Աշխատանքից ազատում

Աշխատողը կազմում է պայմանագիր աշխատանքի ընդհունվելուց և, եթե նա խաղտում է այդ պայմանագրի կետերից՝ որևէ մեկը նրան կարող են միանգամից ազատել աշխտա

Վերոնշյալ օրենսգրքի  113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, այն է կազմակերպության լուծարման կամ արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում,  աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում, 7-րդ կետով` աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով  և 11-րդ կետով` տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:

Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:

Реклама

Leave a comment