0

Պատմություն

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
1948թ․-ին դեկտեմբերի 9-ին,Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունած «Ցեղասպանության հանցանքագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց ցեղասպանության իրավական ձըակերպումը։ Ըստ այդ կարևոր փաստաթղթի ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որև է ազգի կամ կրոնական համյնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։ Այդ գործողություններից են
ա / խմբի կամ համայնքի անդամների սպանությունը,
բ / նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը
գ / երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն։

2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։
Երիտթուրքերի կառավարությունը նաև կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին:Ասորիների ցեղասպանության ժամանակ սպանվել է 700 հազար մարդ, իսկ պոնտացի հույների ցեղասպանության ժամանակ սպանվել են 380 հազար մարդ:

3․ Պարզաբանե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի աշխարհը նոր ցեղասպանությունները կանխելու համար:
Ցեղասպանության ամենամեծ հետևանքը Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր ու հայ ժողովրդի հայրենազրկումը։ Նաև պատճառ դարձավ հայկական սփյուռքի ստեղծմանը։ Հետևանքներից մեկը նաև հայերի մեծ նյութական կորուստն էր՝ առնվազն 20 միլիարդ ֆրանկ ոսկի։ Նաև տեղի ունեցավ մշակույթի ոչնչացում՝ թալանվեց Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը, 2350 հայ եկեղեցիներ ու վանքեր ավերվեցին կամ կողոպտվեցին, ոչնչացվեցին 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ ու վերացվեցին 20 հազարից ավել ձեռագրեր ու հնատիպ գրքեր։

0

Ատոմների կառուցվածքը: Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը։

1. Բերե՞ք հաղորդիչների օրինակներ։

Լինում են մի քանի տեսակի հաղորդիչներ։ Կան ջերմահաղորդիչներ, որոնք ջերմություն են հաղորդում, կան էլեկտրահաղորդիչներ, որոնք իրենց հերթին էլեկտրականություն են հաղորդում։

2. Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե՞ք օրինակներ։

Այն մարմինները, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում, կոչվում են դիէլեկտրիկներ /մեկուսիչներ/։ Մեկուսիչներ են էբոնիտը, սաթը, պլաստմասսան, մետաքսը, կապրոնը, օդը և այլն:

3. Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը։

Էլեկտրացույցերը ցույց են տալիս, թե մարմինը ունի էլեկտրական լիցք, թե ոչ։

Էլեկտրաչափերը թույլ են տալիս չափել էլեկտրական լիցքի մեծությունը։

4. Նկարագրե՞ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

Մի մարմնից՝ մյուսին էլեկտրական լիցք հաղորդելով, կարելի է լիցքը բաժանելի որոշակի մասերի, կարելի է կիսել այն։ Փորձի համար անհրաժեշտ է երկու միատեսակ էլեկտրաչափ՝ մեկը լիցքավորված, մյուսն էլ՝ էլեկտրաչեզոք։ Մեզ նաև պետք է էլեկտրամեկուսիչ բռնակով մետաղյա ձող՝ հաղորդիչ։

Եթե էլեկտրաչափերի գնդերը միացվեն ձողի միջոցով, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, I էլեկտրաչափի լիցքը կբաժանվի 2 հավասար մասի. էլեկտրական լիցքի կեսը I էլեկտրաչափից կանցնի II-ին: Եթե էլեկտրաչափի գնդերը տարբեր չափեր ունենան, ապա լիցքը հավասար չի կիսվի. ավելի մեծ չափեր ունեցող գնդին կանցնի լիցքի ավելի մեծ բաժինը:

5. Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Ոչ, էլեկտրական լիցքն կարելի է բաժանել այնքան ժամանակ, մինչև մնացած լիցքն արդեն հնարավոր չի լինի հայտնաբերել էլեկտրաչափով։

6. Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում: Հիմնված է երկրին լիովին էլեկտրականության փոխանցման վրա։

7. Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։Այն նշանակում ենք e տառով։

8. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Ջ. Թոմսոնը 1898 թվականին հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը։

9. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը։

Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։ Այն հնարավոր չէ ավելացնել, նվազեցնել կամ էլ զատել։

10. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Ատոմի ներսում բացասական լիցքով լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները պպտվում են դրական լիցքով լիցքավորված միջուկի շուրջ։

11. Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով։

12. Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

Ատոմում պարունակվող էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով միջուկի լիցքին, պատասխանը կստացվի 0: Սա ապացուցում է, որ ատոմը ամբողջությամբ չեզոք է։

13. Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են միջուկի լիցքով և միջուկի շուրջը պպտվող էլեկտրոնների թվով։

14. Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները էլեկտրոններ ձեռք բերում կամ կորցնում: Դրանք ասպարեզ մտցրած Մայքլ Ֆարադեյը դրական իոնները անվանել է կատիոններ, բացասականները՝ անիոններ: Դրական իոններ են պարունակում այն մարմինները, որոնք կորցրել են իրենց էլեկտրոնների մի մասը, իսկ այն մարմինները, որոնք ստացել կամ ձեռք են բերել մեկ կամ մի քանի էլեկտրոն, կոչվում են բացասական իոններ պարունակող մարմիններ։

15. Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Իոնները առաջանում են, երբ մարմինը կորցնում կամ ձեռք է բերում էլեկտրոն։

16. Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

17. Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

Էլեկտրական դաշտը անտեսանելի է, այն մենք չենք կարողանա տեսնենք անզեն աչքով, իսկ նյութը տեսանելի է։

18. Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:  

19. Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ: Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

20. Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝ F: Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ Նյուտոնի II օրենքի հավասար է a=F*m, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:

“Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը:”

21. Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:

22. Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։

Թղթերը շփելիս առաջանում են էլեկտրական լիցքեր։ Էլեկտրականացած մարմինը ձեռք է բերել դրական լիցք, իսկ թղթերը ձեռք են բերել բացասական, այդ իսկ պատճառով թղթի կտորները ձգվում են էլեկտրականացած մարմնի կողմից։

0

Գրականություն

Համտեսում ենք համաշխարհային գրականություն․

Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտ»— ընթերցանություն

Առաջադրանքներ

  • Գտեք հատվածները, որտեղ երևում է, որ գեներալ Օրանգուն հոգ է տանում իր երկրի քաղաքացիների համար։
    Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից,երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները:
  • Գտեք այն հատվածները, որտեղ երևում է, որ գեներալ Օրանգուն շահագործում է իր քաղաքացիներին։
    Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելըմիանգամայն արդարացի է:
  • Ի՞նչ կասեք քաղաքացիների մասին։ Նրանք երջանի՞կ են։ Հիմինավորեք պատասխանը։
    Քաղաքացիներն իրենց ներշնչում էին, որ ոսկե ձկնիկ սրսկելուց նրանք երջանիկ կդառնան, այսինքն ձուկը ոչ մի դեր չի կատարում։ Եթե ձեզ ասեին՝ եթե ինչ-որ պատահական աղբյուրից ջուր խմեք, դուք երջանիկ կդառնաք, ապա դուք ձեզ արդեն կներշնչեիք, որ երջանիկ եք լինելու և այդ ջուրը ոչ մի դեր չի կատարի: — Քո ասածը վերաբերում է միջոցին։ Իսկ քաղաքացիները երջանիկ չէի՞ն։ Ի՞նչ տարբերություն՝ ինչ միջոցով։ Ի՞նչն է նրանց այսպիսի երջանկություն ընտրելու պատճառը։
  • Փորձեք այս քաղաքը դիտարկել արդարության տեսանկյունից։
    Արդյունքում այդ ոսկե ձկները վաճառելուց ղեկավարը շահ էր ստանում, իսկ ժողովուրդը իրեն երջանիկ էր զգում և մարդկանց մոտ ամեն ինչ ավելի լավ էր ստացվում:
  • Էսսե գրեք Կորտասարի «Փոքրիկ դրախտ» պատմվածքի շուրջ։



«Համտեսում ենք համաշխարհային գրականություն»

Կարդա Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքը։

  • Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։
    Էկզեկուտոր- տնտեսական մասի աստիճանավոր ցարական Ռուսաստանում
    Ֆանֆարոն- սնապարծ, գլուխգովան
  • Պարզիր՝ չինովնիկի ազգանունն ի՞նչ է նշանակում ռուսերենից թարգմանած։
    Ռուսերենից թարգմանած, Չինովնիկի ազգանունը նշանակում է որդ ՝ Չերվյակով։
  • Իսկ գեներալի ազգանունն ինչ է նշանակում։
    Գեներալի ազգանունը նշանակում է բարձր և անսպասելի գոռոց։
  • Գտիր Չերվյակովին բնորոշող տողերը՝ որտեղ բարեկիրթ է, որտեղ մտահոգ է շրջապատի կարծիքի համար, որտեղ մտահոգ է կոնկրետ գեներալի կարծիքի համար, որտեղ հուսահատ է և այլն։
    Բայց այստեղ նա արդեն անհարմարություն զգաց։ Նա տեսավ, որ իր առջևը, պարտերի առաջին շարքում նստած մի ծերուկ ձեռնոցով խնամքով սրբում է իր ճաղատն ու պարանոցը և ինչ֊որ բան է քրթմնջում։ Չերվյակովը ճանաչեց ծերուկին, այդ քաղաքացիական գեներալ Բրիզժալովն էր, որ ծառայում էր հաղորդակցության ճանապարհների գերատեսչությունում։
    «Թուքս ցայտել է նրա վրա,— մտածեց Չերվյակովը։— Իմ պետը չէ, ուրիշի պետ է, բայց, այնուամենայնիվ, անհարմար է։ Ներողություն պետք է խնդրել»։
    Չերվյակովը հազաց, մարմինն առաջ մղեց ու շշնջաց գեներալի ականջին.
    ― Ներեցե՛ք, ձերդ գերազանցություն, իմ թուքը ցայտեց ձեր վրա… ինձնից անկախ։
    — Ոչինչ, ոչինչ…
    ― Ներեցեք, ի սեր աստուծո։ Ես հո… ես չէի՜ ուզում։
    — Ա՜խ, նստեցեք խնդրեմ։ Թողե՛ք լսենք։
    Չերվյակովը շփոթվեց, հիմարաբար ժպտաց ու սկսեց բեմին նայել։ Նայում էր նա, բայց այլևս երանություն չէր զգում։ Անհանգստությունն սկսել էր տանջել նրան։ Ընդմիջումին նա մոտեցավ Բրիզժալովին, մի քիչ քայլեց նրա կողքից և, երկչոտությունը հաղթահարելով, մրմնջաց.
    — Իմ թուքը ցայտեց ձեր վրա, ձերդ գերազանցություն… Ներեցե՜ք… Ախր ես… ոչ թե…
    — Ա՜խ, բավական է… Ես արդեն մոռացել էի, իսկ դուք դարձյալ նույնն եք կրկնում,— ասաց գեներալը և անհամբերությամբ շարժեց ներքևի շրթունքը։
    «Մոռացել է, իսկ աչքերում թաքցրած դժգոհություն կա,—մտածեց Չերվյակովը՝ կասկածամիտ հայացքներ գցելով գեներալի վրա։— Խոսել էլ չի ուզում։ Պետք է նրան բացատրել, որ ես բնավ չեմ ցանկացել… որ այդ՝ բնության օրենք է, ապա թե ոչ կկարծի, թե ես ցանկացել եմ թքել։ Եթե այժմ էլ չմտածի, հետո կմտածի…»
  • Ինչի՞ց մեռավ Չերվյակովը։
    Իմ կարծիքով Չերվյակովը մահածավ վախից և ամոթից։ Նա չափից դուրս քաղաքավարի էր, և վախենում էր, որ գեներալին անհարմարություն է պատճառել։ Վախենում էր, որ գեներալը նրան չի ների իր գլխին պատահաբար թքելու համար։
  • Շարադրանք գրիր Չերվյակովի կյանքի, ապրելակերպի ու մտածելակերպի մասին։
0

English

A
1. Every day, Helen gets up at half past seven.
2. Helen watches a film at the cinema once a week.
3. Helen often eats fast food for a lunch.
4. Helen rarely goes to the gym.
5. Helen usually meets her friends for coffe in the evening.
6. Helen has a driving lesson twice a week.

B
1. Gordon? I think he is writing a letter at the moment.
2. Yes, the match is on TV now, but we are loosing.
3. Right now, Margaret is having a shower. Do you want to ring later?
4. Sally stays with her aunt for a few days.
5. I don’t lie! It’s true. I did see Madonna at the supermarket.
6. Josh always uses my byke! It’s so annoying.
7. We having lunch, but I can come round and help ypu later.
8. Do you play music up there? It’s really noise!

C
1. Do top musicians study for many years?
2. What’s going on? I hope you aren’t touching my things!
3. It’s a small business, so each person does lots of different jobs.
4. Is Christine listening to the radio, or is that the TV I can hear?
5. I usually buy a special ticket each week for the bus because it’s cheaper.
6. Our washing machine starts when you press the button.
7. How’s the match going? Is our team winning?
8. Many people enjoy spending time on the beach on holiday.

0

Հայոց լեզու

Գոյականի հոլովն ու հոլովումը

  1. Ուղղականի և հայցականի տարբերությունները իրանիշ գոյականի դեպքում։
  2. Սեռականի և տրականի տարբերությունները։
  3. Տրականի և հայցականի տարբերությունները։

Առաջադրանք

Տեքստից գտիր գոյականները որոշիր հոլովներն ու հոլովումները։

Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Մարդը կթում է…հավին

Մենք գիտենք, որ կիթ նշանակում է «կթելը»։ Դրա համար էլ Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում գրում է.

Ոչխարը բեր կիթ,
Օրը ճաշ դառավ…

Ուրեմն կովկիթ էլ նշանակում է «Կով կթելը» (նաև «կով կթող անձ»)։ Իսկ հավկի՞թ։ Նույն տրամաբանությամբ այս մեկն էլ «պիտի թարգմանենք» «հավ կթելը»։ Բայց չէ՞ որ դա անմտություն է։

Հիրավի, այդ բառն անիմաստ կազմություն կլիներ, եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ «կիթ» արմատը, նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է «առհասարակ (կենդանուց) արդյունք (կաթ, ձու, կարագ) քաղելը»։ Ուրեմն՝ հավկիթ նշանակում է «հավից քաղված արդյունք՝ ձու»։ Ձկնկիթ՝ ձկից քաղված արդյունք՝ խավիար»

Բայց միայն կենդանուց քաղվածը չէր կոչվում այդպես։ Կիթ արմատն ուներ (և ունի) նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեԿՈՒԹ բառի մեջ, որն, ուրեմն, նշանակում է «այգու արդյունքը՝ պտուղը քաղելը, այգեքաղ»։ Ահա թե ինչու ամերիկահայ գրող Վահե Հայկը կարող է իր «Այգին ու այգեկութը» հուշագրական ակնարկում բանաձևել այսպիսի նախադասություն՝ «Ու կը կթեին այգին, կը քաղեին թուփերուն կաթը»։

Ամերիկահայ մի ուրիշ արձակագիր էլ՝ Համաստեղը, գրում է իր «Վարդան» պատմվածքում. «…Գյուղին մեջ ջաղացքեն զատ ունեին նաև ընդարձակ այգի մը, որ ամեն տարի քսան քթոց խաղող կը կթեին։

Կթել-ը արդեն հասկացանք, իսկ այս քթո՞ց-ն ինչ բան է։

Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Ուստի բոլորովին էլ չզարմանաք, երբ իրար կողքի հանդիպեք այդ երկու բառերին, ինչպես պոլսահայ արձակագիր Հակոբ Մնձուրիի «Հաց ուզելու պես» պատմվածքում. «Խաղողի թուփերուն մեջ Խասը կթոց մը ձեռքը խաղող կը կթեր»։

Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ. «… Օրականը ծախում է լեռնացի բեռնավորներին, որոնք մրջյունի կարավանների նման քթոցները ձիանցը բարձած խռնվում են այգեշատ գյուղում….» (Պերճ Պռոշյան, «Ցեցեր»)։

Առաջադրանքներ

  1. Արմատի քանի՞ տարբերակ ունի կթել բայը, որոնք են։
     կիթ և կութ
  2. Թվիր բառեր, որտեղ այդ արմատներն են։
    հավկիթ, այգեկութ
  3. Բառակազմական վերլուծության ենթարկիր անմտություն, բոլորովին, պատմություն, բարբառային, կթոց բառերը։
    Անմտություն–ան(նախածանց)+միտ(արմատ)+ություն(վերջածանց)
    Բոլորովին–բոլոր(արմատ)+ովին(վերջածանց)
    Պատմություն–պատմ(արմատ)+ություն(վերջածանց)
    Բարբառային–բարբառ(արմատ)+ային(վերջածանց)
    Կթոց–կթ(արմատ)+ոց(վերջածանց)
  4. Որոշիր՝ տրամաբանությամբ, կենդանուց, պատմվածքում, այգի գոյականների հոլովն ու հոլովումը։
    Տրամաբանությամբ-գործիական,
    Կենդանուց-բացառական
    Պատմվածքում-ներգոյական
    Այգի-ուղղական
0

Հայոց լեզու

  1. Կարդա Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հերթական հոդվածը

Դեմքի ուղղությա՞մբ, թե դեպի աջ

Երբ լսենք առա՜ջ հրամանը, մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները, եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ։ Որովհետև առաջ (= առ +աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»։

Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջ-ը նշանակեց «ուղիղ»։

Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»։ Համեմատեք. правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right /ռայթ/, ֆրանսերեն droit /դղուա/, պահլավերեն ռասաթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել («ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը՝ հաջողություն բառը։ Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»։ Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն…

Ով գիտե, գուցե «աջ» >«ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

2. Առաջադրանք

  • Քանի՞ լեզվի մասին խոսք կա այս տեքստում

Ռուսերեն, ֆրանսերեն, պահլավերեն, անգլերեն։

  • Ի՞նչ է նշանակել հին հայերենում առաջ բառը։ Հանդիպե՞լ եք նույն իմաստը ժամանակակից հայերենում։

Հին հայերենում առաջ բառը նշանակում է (դեպի աջ)։ Ես չեմ հանդիպել (դեպի աջ) բառը առաջ իմաստով ժամանակակից հայերենում։

  • Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ, բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Ճշմարտություն- ի-ն սղվել է

Ընկալման- դ-ն սղվել է

Ստուգաբանորեն- յ-ն սղվել է

  • Գրիր սովորական, ծանոթ, ձախորդ, ճիշտ բառերի հականիշները։

Սովորական-անսովոր

Ծանոթ-անծանոթ

Ձախորդ-հաջողակ

Ճիշտ-սխալ

  • Տեքստում գտիր հոգնակի գոյականները, բացատրիր դրանց կազմությունը։

Քայլերը-ստացել է (եր) վերջավորությունը

Նախնիները-ստացել է (ներ) վերջավորությունը

Իմաստների-ստացել է (ներ) վերջավորությունը

Գործերը-ստացել է (եր) վերջավորությունը

Արտահայտությունները-ստացել է (ներ) վերջավորությունը

Բառերի-ստացել է (եր) վերջավորությունը

  • Կազմիր լրագիր, վիպագիր, նստացույց, ժամացույց, անասնակեր, շատակեր, դեղատուն, մեծատուն բառերի հոգնակին։

Լրագրեր, վիպագիրներ, ժամացույցներ, անասնակերեր, շատակերներ, դեղատներ, մեծատուններ։

  • Նշիր վայրկյան, նախնի, հրաման, հաջողություն գոյականների հոլովումները։

Վայրկյան-ի արտաքին հոլովում

Նախնի-ու արտաքին հոլովում

Հրաման-ի արտաքին հոլովում

Հաջողություն-ա ներքին հոլովում

0

English

1.Մենք իններորդ դասարանցիներ ենք:
We are 9-th graders.
2. Սա մեր դասասենյակն է:
This is our classroom.
3. Այն  փոքր է և թափանցիկ (transparent):
It’s small and transparent.
4. Դասարանում կան հինգ գրասեղաններ, բազմաթիվ աթոռներ, վեց պատուհաններ և մեկ դուռ:
In the classroom there are five tables, multiple chairs, six windows and one door
5. Շաբաթվա ո՞ր օրն է այսօր:
What day of the week is today?
6. Այսօր չորեքշաբթի է, երեքշաբթի չէ:
Today is Wednesday, not Tuesday.
7. Աննան իմ ընկերն է:
Anna is my friend.
8. Նա շատ լավ է դաշնամուր նվագում:
She plays the piano very well
9. Աննան երբեք կաթ չի խմում:
Anna never drinks milk.
10. Նա չի սիրում այն:
She doesn’t like it.
11. Որտե՞ղ է նա ապրում:
Where does she live?
12. Նա ապրում է Երևանում, բայց հաճախ այցելում է Վաղարշապատ՝ տեսնելու իր տատիկին:
She lives in Yerevan, but often visits Vaxarshapat to visit her grandmother.
13. Նա մեծ տուն ունի:
She has a big house.
14. Մենք հաճախ ենք գնում այնտեղ:
We go there often.
15. Ի՞նչ օտար լեզուներ դու գիտես:
What foreign languages do you know?
16. Դու խոսո՞ւմ ես ֆրանսերեն:
Do you speak French?
17. Ես գիտեմ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն:
I know English, French and German.
18. Աշնանը հաճախ անձրև է գալիս:
In fall it rains often.
19. Ընկերս հազվադեպ է գնում մարզասրահ:
My friend rarely goes to the gym
20. Նա շաբաթը երկու անգամ ունի վարորդական դասեր:
She has driving classes twice a week.

0

Գրականություն

Համտեսում ենք համաշխարհային գրականություն․

Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտ»— ընթերցանություն

Առաջադրանքներ

  • Գտեք հատվածները, որտեղ երևում է, որ գեներալ Օրանգուն հոգ է տանում իր երկրի քաղաքացիների համար։
    Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից,երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները:
  • Գտեք այն հատվածները, որտեղ երևում է, որ գեներալ Օրանգուն շահագործում է իր քաղաքացիներին։
    Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելըմիանգամայն արդարացի է:
  • Ի՞նչ կասեք քաղաքացիների մասին։ Նրանք երջանի՞կ են։ Հիմինավորեք պատասխանը։
    Քաղաքացիներն իրենց ներշնչում էին, որ ոսկե ձկնիկ սրսկելուց նրանք երջանիկ կդառնան, այսինքն ձուկը ոչ մի դեր չի կատարում։ Եթե ձեզ ասեին՝ եթե ինչ-որ պատահական աղբյուրից ջուր խմեք, դուք երջանիկ կդառնաք, ապա դուք ձեզ արդեն կներշնչեիք, որ երջանիկ եք լինելու և այդ ջուրը ոչ մի դեր չի կատարի: — Քո ասածը վերաբերում է միջոցին։ Իսկ քաղաքացիները երջանիկ չէի՞ն։ Ի՞նչ տարբերություն՝ ինչ միջոցով։ Ի՞նչն է նրանց այսպիսի երջանկություն ընտրելու պատճառը։
  • Փորձեք այս քաղաքը դիտարկել արդարության տեսանկյունից։
    Արդյունքում այդ ոսկե ձկները վաճառելուց ղեկավարը շահ էր ստանում, իսկ ժողովուրդը իրեն երջանիկ էր զգում և մարդկանց մոտ ամեն ինչ ավելի լավ էր ստացվում:
  • Էսսե գրեք Կորտասարի «Փոքրիկ դրախտ» պատմվածքի շուրջ։
0

Պատմություն

1․ Նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Մառնի ճակատամարտը, Վերդենյան մսաղաց, Բրուսիլովյան ճեղքում

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Գերմանիան կործանվեց, իսկ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ուժեղացան և տիրացան Գերմանիայի գաղութներին. Պատերազմն ավարտվեց 1918 թվականին: Ընդհանուր զորքերի քանակը եղել է 74 մլն մարդ, որից 20 մլն-ը զոհվել են պատերազմի ժամանակ, 10 մլն-ը հիվանդություններից և 10 մլն-ը զոհվել են սովից:

3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը
Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ), Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ). Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Ա. Ջանփոլադյան), 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղության ի հրամանատարությամբ։

0

Քիմիա

Դաս 2. 7,8- րդ  դաս. անցածի  կրկնողություն.  Ֆիզիկական  մարմին  և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և  օրգանական  նյութեր: Նյութի հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը:

Մեզ շրջապատող աշխարհը կազմված է մարմիններից և տրբեր դաշտերից։ Բոլոր ֆիզիկական մարմինները ունեն զանգված m (կգ, գ, մգ) և ծավալ V(մ3, լ, մլ=սմ3): Նյութը փոքրագույն մասնիկների (ատոմ, մորեկուլ, իոն) փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ բաղդրությամբ, կառուցվածքով և հատկություններով։