Ազատություն

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ինձ համար անկախությունը կարևորագույն արժեքն է: Իսկ ի՞նչ է  անկախությունը` դա ազատություն է` գործելու ազատություն, խոսքի ազատություն, տեղաշարժի ազատություն և այլն: Մեզ տրված է ընտրության հնարավորություն, մենք կարող ենք ընտրել ուսման վայրը,  բնակության վայրը, աշխատանքն ու շատ ավելին: Ազատությունը,  ինչը իմ կարծիքով մարդու կյանքում ամենակարևոներից է, մեզ համար կարծես սովորական է դարձել: Մենք ծնվել և ապրում ենք ազատ և անկախ պետությունում և դժվար է պատկերացնել, որ միշտ չի այդպես եղել: 20-րդ դարում  Հայաստանը երկու անգամ վերականգնել է պետության անկախությունը  առաջին անգամ 1918 թվականի մայիսի 28-ին` մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո և երկրորդ անգամ 1991թ. սեպտեմբերի 21-ին, երբ ՀՀ քաղաքացիները հանրաքվեում <<այո>> ասելով ընտրեցին Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ճանաչվելու ճանապարհը: Մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմը ստիպեց մեզ մտածել, որ եթե մենք չսթափվենք և ամեն ուժ չներդնենք մեր պետությունը պաշտպանելու համար, կարող ենք կորցնել այդքան ցանկալի, մեր հերոսների արյան գնով ձեռք բերված ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ: 

Leave a comment